Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը՝ նախ Գուջարաթի նահանգում, իսկ 2014 թվականից՝ ամբողջ երկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«2001 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ես երդում տվեցի որպես Գուջարաթի գլխավոր նախարար, պատկերացնել չէի կարող, որ երբևիցե կգա այս սահմանագիծը։ Այսօր ես նշում եմ կառավարության ղեկավարի պաշտոնում անընդմեջ աշխատանքի 25-ամյակը։ Դա հնարավոր է դարձել ժողովրդի հավատարիմ աջակցության և օրհնության շնորհիվ», - ասել է նա հանդիսավոր հանդիպման ժամանակ, որը հիշարժան օրվա առթիվ կազմակերպել էր կառավարող կուսակցությունը։

Մոդիի խոսքով՝այս օրը նախանշված է ոչ միայն հուշերի համար, այլև ապագայում գործելու հաստատակամ վճռականության հաստատման համար։

«Այս օրն առիթ է՝ կրկին հայտարարելու մեր պարտավորությունների մասին։ Օր, երբ մենք վճռականություն ենք  հայտում հետևյալ բառերով. «Մենք անպայման կհասնենք դրան,մենք դա կանենք»», - խոստացել է նա՝ խոսելով Հնդկաստանի հետագա  զարգացման մասին դեպի 2047 թվականը տանող ճանապարհին,  երբ հանրապետությունը կնշի իր անկախության 100-ամյակը։

Հիմնական նպատակների թվում վարչապետը նշել է Հնդկաստանի ինքնաբավությունը և նրա վերածումը գլոբալ  արտադրական կենտրոնի, ինչպես նաև Օլիմպիական խաղերի անցկացումը և հնդկական օդաչուավոր առաքելության ուղարկումը տիեզերք:

Հայերեն Русский

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին