Աշխարհ

Մերցը և Մոդին հանդես են եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման օգտին

1 րոպեի ընթերցում

Մերցը և Մոդին հանդես են եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման օգտին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, որի ընթացքում կողմերը հանդես են եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը:

«Կողմերը վերահաստատել են Գերմանիայի և Հնդկաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Գերմանիայի կանցլեր Մերցը և վարչապետ Մոդին քննարկել են անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության հարցերը: Նրանք հանդես են եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին», - Կոռնելիուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Բրյուսելն ու Նյու Դելին ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել են հունվարի վերջին՝ գրեթե 20 տարի տևած քննարկումներից հետո: Փաստաթղթի տեքստը գտնվում է իրավաբանական համաձայնեցման փուլում: Ստորագրումը սպասվում է մինչև ընթացիկ տարվա վերջը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում