ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

2 րոպեի ընթերցում

Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին: Ժիտոմիրի մարզում ռուսական հարվածի հետևանքով վնասվել են բարձրահարկ շենքի 4-9-րդ հարկերը, հրդեհ է բռնկվել: Տուժածներ մասին տեղեկություններ առայժմ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Խարկովում ռուսական հարվածներից կա 1 զոհ, 6 վիրավոր: Զանգվածային հարվածների է ենթարկվել Օդեսան: Թիրախավորվել է արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքը:

Արկերից մեկն ընկել է Մոլդովա-Ուկրաինա սահմանային «Պալանկա - Մայակի-Ուդոբնոյե» անցակետի մոտ՝ մոլդովական կողմում: Ըստ Մոլդովայի սահմանային ոստիկանության՝ հարվածի տակ է հայտնվել երթուղային ավտոբուսներից մեկը: Մեկ սահմանապահ տուժել է, վնասվել են ավտոբուսը և սահմանապահների խցիկը:

Իր հերթին, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին. ԱԷԿ-ը 2022 թվականից գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ: Կան վնասներ, սակայն միջուկային անվտանգությունը սպառնալիքի տակ չէ:

Ռոստովի մարզում էլ թիրախավորվել է բենզատար մեքենա, վարորդը ծանր վիրավորվել է:

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից 5 մարդ վիրավորվել է Կուրսկի մարզում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ արձակված շուրջ մեկ տասնյակ ԱԹՍ-ների ոչնչացման մասին:

Հայերեն

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հետևանքով կասեցվել է «Սիթի» ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 8500-ը

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը