1 րոպեի ընթերցում
Թեհրանում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։