Իրան

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Իրանը կարող է օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և Սանայից կառավարվող հութի ապստամբների միջև հակամարտությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք կարող ենք օգնել լուծել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև հակամարտությունը՝ առանց պատերազմ հրահրելու», - նշել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ Եմենում տեղի ունեցողը կապված չէ Իրանի հետ, սակայն Թեհրանը ճնշվողների կողքին է։

Իրանի նախագահը կարծում է, որ Սաուդյան Արաբիան ունակ է դեր խաղալ իսլամական աշխարհի միավորման գործում։

Հութիների և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությունը սրվել է օգոստոսի կեսերին, երբ Էր Ռիադն աջակցել է կառավարամետ ուժերի գործողություններին՝ ուղղված հութիների դեմ: Հութիների խոսքով՝ Սաուդյան Արաբիան սեպտեմբերին Եմենի ուղղությամբ իրականացրել է ավելի քան հազար հարված: Ի պատասխան՝ հութիները հրետակոծում են Սաուդյան Արաբիայի հարավային քաղաքները և արևմուտքում գտնվող Saudi Aramco-ի օբյեկտները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում