Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը, որը համատեղ կազմակերպել էին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Եվրոպական միությունը և Նորվեգիայի Թագավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՄԱ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումները և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ Գազայում հակամարտության ավարտին ուղղված համապարփակ ծրագիրը, այն հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևը, ինչպես նաև Նյու Յորքի հռչակագիրը։

Բարձր մակարդակի նախարարական նիստի շրջանակներում քննարկվել են 2026–2027թթ. նախատեսվող հետագա քայլերը, ինչպես նաև վերոնշյալ միջազգային նախաձեռնությունների համախմբման և առաջմղման հնարավորությունները։ Կարևորվել է նաև գործնական առաջարկությունների ձևակերպումը՝ առաջիկա տարվա ընթացքում այդ նախաձեռնությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։

 

Հայերեն English Français

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին