Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ. Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի նոր փուլի մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայի նոր ընտրական փուլից մեծ ակնկալիքներ ունի:

«Մեր ցանկությունն այն է, որ հաղթենք առաջիկա խաղում: Չեմ ուզում խոսել խնդիրների ու կորուստների մասին: Ազգային թիմում հրաշալի մթնոլորտ է: Առաջիկա խաղում դուք կտեսնեք այն հավաքականին, որը մարտական է տրամադրված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` թե՛ հավաքականը, թե՛ երկրպագուներն այժմ հաղթանակի կարիք ունեն:

«Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ: Ունենք խաղային պլան: Խնդիրը 4 խաղի համար պաշար ունենալն է:  Մենք ունենք ներքին վստահություն: Եթե չստացվի հաղթել, ապա մենք պրոֆեսիոնալներ ենք, չեն վհատվելու, շարժվելու ենք առաջ»,-  ընդգծեց Մելիքյանը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի նոր մեկնարկող ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 25-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային:

Հայերեն