Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ. Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի նոր փուլի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Ազգերի լիգայի նոր ընտրական փուլից մեծ ակնկալիքներ ունի:
«Մեր ցանկությունն այն է, որ հաղթենք առաջիկա խաղում: Չեմ ուզում խոսել խնդիրների ու կորուստների մասին: Ազգային թիմում հրաշալի մթնոլորտ է: Առաջիկա խաղում դուք կտեսնեք այն հավաքականին, որը մարտական է տրամադրված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելիքյանը:
Գլխավոր մարզչի խոսքով` թե՛ հավաքականը, թե՛ երկրպագուներն այժմ հաղթանակի կարիք ունեն:
«Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ: Ունենք խաղային պլան: Խնդիրը 4 խաղի համար պաշար ունենալն է: Մենք ունենք ներքին վստահություն: Եթե չստացվի հաղթել, ապա մենք պրոֆեսիոնալներ ենք, չեն վհատվելու, շարժվելու ենք առաջ»,- ընդգծեց Մելիքյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի նոր մեկնարկող ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 25-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: