Արհեստական ​​բանականությունը կլինի Սի Ծինփինի հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկը. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արհեստական ​բանականության կարգավորման հարցն առանցքային թեմաներից մեկը կդառնա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

«Կարևոր օր Չինաստանի նախագահ Սիի հետ։ Գերբանականությունը (superintelligence) կդառնա քննարկման գլխավոր թեման, սակայն ես ցանկանում եմ ամեն բան թողնել այնպես, ինչպես կա։ Չինաստանը նույնպես այդ դիրքորոշումն ունի», - գրել է նա։

Սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է խրախուսել արհեստական ​​բանականության զարգացումը, այլ ոչ թե կասեցնել այն։ Նա նաև առաջարկել է «արհեստական ​​բանականություն» եզրույթի փոխարեն օգտագործել «գերբանականություն» եզրույթը։

Սի Ծինփինը եռօրյա պետական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Թրամփի հետ քննարկումների օրակարգում են ԱԲ-ն, Իրանի դեմ պատերազմը, Թայվանը և առևտրային հարաբերությունները։

Հայերեն