Մշակույթ

Նորքի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներն ապամոնտաժվել են

2 րոպեի ընթերցում

Նորքի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներն ապամոնտաժվել են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Մյասնիկյան պողոտայում գտնվող Երևանի պատմական կամուրջներից մեկի՝ Նորքի (Գետառի) կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ պարիսպներն ամբողջությամբ փակել էին դեպի կամուրջ մուտքը և այն անհասանելի դարձրել այցելության համար:

«Հաշվի առնելով կամրջի ներկայիս վիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկայում կնախաձեռնի կամրջի նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակումը, ապա՝ նորոգումն ու տարածքի բարեկարգումը»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: 

Ըստ Հայաստանի պատմության թանգարանում պահվող արձանագրության՝ կամուրջը կառուցվել է 1664 թ. նորքեցի Հովհաննես վարդապետի միջոցներով.  ճարտարապետը Գրիգորի որդի Կիրակոսն է:

Կամուրջը նախկինում Երևանը կապել է Ավան գյուղին․ դրա վրայով են անցել նաև դեպի Սևան, Վրաստան, Ռուսաստան գնացող առևտրական քարավանները: 1965 թ. կամուրջը վերանորոգել է Հայաստանի հուշարձանների պահպանության վարչությունը:

Երևանի պատմական կամուրջներից մյուսը՝ Կարմիր կամուրջը, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում արդեն վերականգնվել է: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում