Մշակույթ

Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը

«Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն անցկացվում է Festivally Yours! խորագրով, տեղի կունենա հոկտեմբերի 1-8-ը Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին կմասնակցի ավելի քան 200 ստեղծագործող Չինաստանից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Պորտուգալիայից, Ռումինիայից, ՌԴ-ից, Նիդերլանդներից և այլ երկրներից։

Առաջին անգամ տարածաշրջանում կմեկնարկի HFPAM (High Fest Performing Arts Market) կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել մինչև 30 արտասահմանյան փորձագետի, միջազգային փառատոնների ղեկավարների և ներկայացուցիչների։ Եռօրյա ծրագրին կմասնակցեն նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ՝ հնարավորություն ունենալով միջազգային մասնագետներին ներկայացնել իրենց գործունեությունն ու նախագծերը։

Այս տարվա ծրագրում ներառված են արտասահմանյան ներկայացումներ, ինչպիսիք են Լուկա Պիալլինի ընկերության «Տիեզերական ճամփորդություն»-ը (Իտալիա),  Գասպար և պարողներ պարային ընկերության «Պոթոս»-ը (ԱՄՆ), Ազգերի պետական թատրոնի «Մեկ լուսանկարի պատմություն»-ը (ՌԴ), (Րի)բութ թատրոնի «Հակամշակույթի համառոտ պատմությունը»-ը (Պորտուգալիա) և այլն։

Փառատոնի մեկնարկը կտրվի Լուկա Պիալլինի ընկերության (Իտալիա) «Տիեզերական ճամփորդություն» բացօթյա ներկայացմամբ։

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFA» եվրոպական փառատոնների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում