Կրթություն

Ժաննա Անդրեասյանը մանկավարժների հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը  մանկավարժների հետ  քննարկել է  ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է մանկավարժների, որոնց հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպմանը և արտասահմանում գործող կրթամշակութային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին:

«Քննարկվել են նաև դպրոցներում ներառական կրթության ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ »,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում