Մշակույթ

Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները համագործակցության նոր փուլ են սկսում

2 րոպեի ընթերցում

Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները համագործակցության նոր փուլ են սկսում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի միջև օրերս Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը ստորագրել են Երևանի օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Սոֆիայի օպերային թատրոնի գլխավոր տնօրեն Փլամեն Կարտալոֆը։

Փաստաթուղթը հիմք կդնի երկու հեղինակավոր մշակութային հաստատությունների միջև երկարաժամկետ և համակարգված համագործակցության զարգացման համար՝ ընդգրկելով մասնագիտական փորձի ու տեղեկատվության փոխանակում, համատեղ նախաձեռնություններ, մշակութային ծրագրերի իրականացում և երկու թատրոնների ստեղծագործական կապերի ընդլայնում։ Կողմերը նախատեսում են կազմակերպել երկկողմ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, աջակցել միմյանց նախաձեռնած մշակութային միջոցառումներին, ինչպես նաև իրենց ներկայացումներում և այլ նախագծերում ներգրավել գործընկեր թատրոնի ներկայացուցիչներին։ Համագործակցության համաձայնագիրը հնարավորություն կընձեռի առավել ակտիվացնել Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնների միջև ստեղծագործական և մասնագիտական կապերը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության զարգացմանը։ Ստորագրման արարողությանը ներկա է եղել Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում