Մշակույթ

Գառնու տաճարում կհնչի «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ն. խմբի Awakening շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում

2 րոպեի ընթերցում

Գառնու տաճարում կհնչի «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»-ն. խմբի Awakening շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա օրկեստրա»-ն սեպտեմբերի 25-ին Գառնու պատմամշակութային արգելոց-թանգարանում հանդես կգան «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Համերգն անցկացվում է «Ռեինկարնացիա օրկեստրա»-ի Awakening համաշխարհային շրջագայության շրջանակում։

Շրջագայության նպատակն է տարբեր քաղաքներում ապրող մարդկանց ավելի մոտեցնել հայկական երաժշտությանն ու մշակույթին՝ խմբի երգերը ներկայացնելով սիմֆոնիկ հնչողությամբ։

Յուրաքանչյուր համերգին «Ռեինկարնացիա»-ն հանդես կգա տվյալ քաղաքներում գործող նվագախմբի հետ:

«Մեր երգերը տարբեր երկրներում ապրող մարդկանց համար տարբեր հիշողություններ ու զգացողություններ են կրում։ Awakening-ի միջոցով ուզում ենք այդ երաժշտությունը ներկայացնել նոր հնչողությամբ և մարդկանց միավորել դրա շուրջ։ Գառնիում Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալը մեզ համար առանձնահատուկ է. անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»,-ասում է «Ռեինկարնացիա օրկեստրա»-ի մենակատար Ռոլանդ Գասպարյանը։

Գառնիի համերգից հետո Awakening շրջագայությունը կշարունակվի Լոս Անջելեսում և Մոսկվայում։ Այդ համերգներին ևս «Ռեինկարնացիա»-ն հանդես կգա տվյալ քաղաքներում գործող նվագախմբի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում