Հայաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չունեցող միակ երկիրն է, որ ստանում է մաքսերից ազատման տնտեսական արտոնություն. ԱԳՄԱՆ

2 րոպեի ընթերցում

Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը սեպտեմբերի 24-ին վերջնական հավանության է արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։ ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ-ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով»,-նշել է նա:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։  Սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:

«Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին»,-նշում է Անի Բադալյանը: 

Հայերեն English ქართული Русский 中文

Ժաննա Անդրեասյանը մանկավարժների հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՎԿԱԿ-ից հորդորում են չօգտագործել համը, հոտն ու գույնը փոխած ջուր

Միխայիլ Գալուզին ու Գուրգեն Արսենյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարները

ԵՄ-ն հաստատել է բարեփոխումների համար Ուկրաինային մոտ 3 միլիարդ եվրոյի հատկացումը

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր

Հաղորդակցության ամենաարժեքավոր արժույթը վստահությունն է. Տաթևիկ Սիմոնյանի հոդվածը հրապարակվել է Forbes-ում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ

Նորքի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներն ապամոնտաժվել են

Կյանքից հեռացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը