1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Թուրքիայի կողմից վտանգ չի տեսնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանը նշեց լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու վերաբերյալ քննարկումներին և այդ ենթատեքստում՝ հնարավոր ռիսկներին։
«Ես չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը: 2025 թվականի օգոստոսի 8-ից սկսած՝ ընդհանրապես որևէ վտանգ չեմ տեսնում»,- ասաց Սիմոնյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց՝ Հայաստանը երբևէ չի բարձրացրել ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը, դա արել է ռուսական կողմը:
«Մենք նման հարց չենք քննարկում և չենք քննարկել, իրենց օրակարգ բերած հարցն է, որի յուրաքանչյուր ելք մեզ համար ընդունելի է»,- նշեց Ալեն Սիմոնյանը: