Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումներին

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված՝ «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից, Արարատ Միրզոյանը հանդես է եկել որպես բանախոս «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանի հետ միասին։ Միջոցառմանը մասնակցել է նաև խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Քննարկման ընթացքում անդրադարձել են խաղաղության և տարածաշրջանային կապակցվածության օրակարգին, 2025թ. օգոստոսի 8-ից ի վեր արձանագրված կարևոր ձեռքբերումներին։ 

Իր խոսքում նախարար Միրզոյանն ընդգծել է ԱՄՆ վճռական ներգրավվածությամբ կայացած՝ օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային ապաշրջափակման գործում։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է գետնի վրա խաղաղության առկայությամբ պայմանավորված շոշափելի փոփոխությունները քաղաքացիների համար, ինչպես նաև խաղաղության հաստատումից ի վեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած դրական զարգացումները։ ԱԳՄԱ նախարար Միրզոյանն ընդգծել է ԹՐԻՓՓ-ի առանցքային նշանակությունը տարածաշրջանի երկրների համար միջտարածաշրջանային փոխկապակցվածության արդյունավետ զարգացման գործում։ Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցում արձանագրված շատ շոշափելի, կոնկրետ հաջողությունները։ 

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամում ֆինանսական ներդրումային հնարավորություններին։ Քննարկումներին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ։

Հայերեն English Español فارسی ქართული Türkçe

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին