Իրան

Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ում «հաստատակամորեն պաշտպանել» Իրանի դիրքորոշումները

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ում «հաստատակամորեն պաշտպանել» Իրանի դիրքորոշումները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 23-ին պետք է ելույթ ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ IRIB պետական հեռարձակող ընկերությունը հրապարակել է Նյու Յորք նրա ժամանման կադրերը։

Մեկնելուց առաջ Փեզեշքիանը հայտարարել է, որ ՄԱԿ-ում «հաստատակամորեն կպաշտպանի» իր երկրի դիրքորոշումները։

«Մենք գլուխներս բարձր դուրս եկանք, և սա արժանապատվության ու հպարտության աղբյուր է բոլորիս համար։ Ուստի մենք միջազգային հարթակներում հաստատակամորեն կպաշտպանենք մեր դիրքորոշումները», - ասել է նա։

Նախքան նախագահի ժամանումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին միջնորդների միջոցով բանակցություններ է վարել ամերիկյան կողմի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում