Ուիթքոֆը հաջողված է համարում Նյու Յորքում իրանական պատվիրակության հետ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հաջողված է համարում իրանական կողմի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին միջնորդների միջոցով կայացած բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X հարթակում։

«Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մենք մասնակցեցինք իրանական պատվիրակության հետ երկարատև  բանակցությունների միջնորդների միջոցով, որոնք օրվա ընթացքում կողմերին էին փոխանցում ասելիքները։ Նրանք հաջողությամբ ավարտեցին բանակցությունների փուլը, որը, հուսով ենք, կդառնա կառուցողական և խոստումնալից։ Միջնորդները կշարունակեն աշխատանքը», - գրել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել է հանդիպման մասին՝ նշելով, որ իր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները միջնորդների միջոցով քննարկել են Իրանի հետ հնարավոր համաձայնությունը։ Ըստ France 24 պարբերականի՝ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ քննարկումներն «արդյունավետ» են եղել, տեղի է ունեցել «լավ հանդիպում», որը տևել է մոտ 3 ժամ։

«Նրանք ևս մեկ հանդիպում ունեն նախատեսված շատ մոտ ապագայում», - հավելել է Թրամփը։

Ավելի վաղ իր ելույթում նա սպառնացել էր «ոչնչացնել» Իրանը։

Իրան

Թրամփը ՄԱԿ-ում ելույթում սպառնացել է «ոչնչացնել» Իրանը

Իրանական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը բանակցություններ է վարել Ուիթքոֆի հետ, նրան փոխանցել է Հորմուզի նեղուցը բացելու Թեհրանի պայմանները։ Ըստ IRIB պետական հեռարձակող ընկերության՝ Արաղչին նշել է, որ Իրանի պայմանները ներառում են ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման «անհապաղ դադարեցում, իրանական բոլոր սառեցված ակտիվների ապասառեցում և դիմադրության բոլոր ճակատներում պատերազմի ավարտ»։

Հայերեն Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է