Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով շաբաթը, որին կմասնակցեն մոտ 130 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկումները կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կբացի վերջին անգամ։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2026 թ. դեկտեմբերի 31-ին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիններից մեկն է, որը պետք է ելույթ ունենա, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթները նույնպես նախատեսված են այսօր։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թրամփն իր առաջին անձնական հանդիպումը կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ։ Նախատեսվում են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ Արդեն իսկ տեղի են ունեցել բանակցություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների միջև։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English Français

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ