1 րոպեի ընթերցում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները կգործեն սեպտեմբերի 21-ի ժամը 08։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 02։00-ն։
Տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող ճանապարհահատվածներ կսահմանափակվի՝ Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Պապ թագավորի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկից։
Քաղաքապետարանը վարորդներին հորդորել է նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։