Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

2 րոպեի ընթերցում

Իրանը և Օմանն, ըստ էության, ավարտել են Հորմուզի նեղուցում նավագնացության համար միջանցք ստեղծելու նպատակով պայմանավորվածության շուրջ աշխատանքը, սակայն դա չի նշանակում նեղուցի բացում. դա տեղի կունենա, երբ ԱՄՆ-ն կատարի Թեհրանի պայմանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Հասան Ղաշղավին:

«Հորմուզի նեղուցում միջանցքի, այսինքն՝ նավերի երթևեկության համակարգի վերաբերյալ Օմանի հետ պայմանավորվածության հարցը գործնականում քննության առնվել է։ Մենք վերստին ընդգծում ենք, որ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում։ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել և չի կատարել Իրանի պայմանները»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը կշարունակի վերահսկել Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն կատարի հունիսին Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված 14 կետից բաղկացած Իսլամաբադի հուշագրի հիման վրա որոշված պայմանները։

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հաղորդել էր օմանական կողմի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և երթուղին համատեղ ականազերծելու ուղղությամբ տարվող աշխատանքի մասին. կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը ներկայում փակ նեղուցով նավագնացության համար մշտապես գործող ​​միջանցք ստեղծելու շուրջ։

Հայերեն

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք

ԱՄՆ-ն պատրաստ է հայկական կողմի հետ քննարկել նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները

«Թէատրոն» փառատոնը վերադառնում է բացառիկ ներկայացումներով ու ծրագրերով

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում