Հայաստան

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ, պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

2 րոպեի ընթերցում

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ,  պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տեղակալ Լենա Նանուշյանը, ինչպես նաև նախարարության աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվաստանյութը հասանելի է Երևանում և մարզերում։

«Յուրաքանչյուրդ, անկախ կցագրման վայրից, կարող եք այցելել Ձեր նախընտրած առողջության առաջնային պահպանման օղակ և պետության փոխհատուցմամբ ստանալ պատվաստումը: Եռավալենտ պատվաստանյութը կկանխարգելի գրիպի բարդացումներն ու այս սեզոնին գրիպով հաճախ վարակվելու ռիսկը:

Պատվաստվե՛ք նաև դուք․ օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից»,-հորդորում են առողջապահական գերատեսչությունից։  

Շուտով պատվաստման շարժական կայաններ կլինեն նաև Երևանի մարդաշատ վայրերում:

Գրիպի 2026-2027 թթ. սեզոնի համար նախատեսված պատվաստանյութը եռավալենտ է. այն պարունակում է «Ա» տեսակի երկու (H1N1, H3N2) և «Բ» տեսակի մեկ շճատիպ։ Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Եռավալենտ պատվաստանյութը համապատասխանում է այս սեզոնին հյուսիսային կիսագնդում շրջանառվող կանխատեսվող շճատիպերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում