ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում և դադարեցնել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի «աստիճանական անեքսիան»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գուտերեշը նշել է X-ի իր գրառման մեջ։

«Մենք չպետք է մոռանանք Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի պաղեստինցի ժողովրդի ծանր տառապանքների մասին։

Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը պետք է լիովին իրականացվի՝ ապահովելով անարգել հումանիտար օգնություն»,- նշել է Գուտերեշը։

Նա նաև ընդգծել է, որ Հորդանան գետի արևմտյան ափի աստիճանական բռնակցումը պետք է դադարեցվի։

«Մերձավոր Արևելքում խաղաղություն չի լինի առանց «երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված կարգավորման», - հավելել է նա՝ հրադադարը բնութագրելով որպես առաջին քայլ դեպի «արդար, կայուն և համապարփակ խաղաղություն»։

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության  տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73795-ի, իսկ վիրավորներինը՝ 174869-ի։

Հայերեն Русский

Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան

3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Աբովյանի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակով

Արաղչին թուրք և պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Քաղաքացիները հնարավորություն կստանան սոցիալական կրեդիտներն ուղղել նաև ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Հայաստանը Ֆրանսիային է հանձնել ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձին

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Սաուդյան Արաբիան ՀՕՊ հարցով աջակցություն է խնդրել Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից. AP