Տնտեսություն

Գևորգ Պապոյանն ու Ամալ Աֆիֆին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանն ու Ամալ Աֆիֆին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները։ 

Շուկաների հասանելիության ընդլայնման և գործարար կապերի ամրապնդման համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների միջև B2B հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև ներմուծման ընթացակարգերի և սերտիֆիկացման պահանջների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։

Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային համագործակցության հնարավորություններին և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը քննարկված ուղղություններով և ձեռնարկել գործնական քայլեր՝ Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման համար։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում