Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին
1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները։
«Ուկրաինան համաձայնել է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին։ Ռուսաստանը համաձայնել է նույն կերպ վարվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։ Նախագահի գրառումը նույն ձևակերպմամբ արդեն տարածել են նաև միջազգային լրատվամիջոցները։
Թրամփը նույն գրառման մեջ համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճը հիմնականում կապել է ռուս-ուկրաինական պատերազմի, այլ ոչ թե Իրանի շուրջ հակամարտության հետ։