Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները
1 րոպեի ընթերցում
Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարներն անդրադարձել են Իրաքի և Ծոցի երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանմանը։ Քննարկվել են նաև վերջին զարգացումները Եմենում։
Հուսեյնը ներկայացրել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի արտաքին քաղաքականության մոտեցումները՝ ընդգծելով, որ Բաղդադը առաջնահերթություն է տալիս երկխոսությանը և աջակցում տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։
Երկու նախարարներն ընդգծել են տարածաշրջանային տարաձայնությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։