Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Հայաստանում 2026 թվականին առաջին անգամ անցկացվող Tour of Armania միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարը դարձնել ամենամյա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Tour of Armania-ի վերջին՝ երևանյան փուլի մեկնարկը տրված է, արդեն մեկ շրջան անցել են, հիմա երկրորդ շրջանն են անցնելու, մեր ոստիկանությունն ապահովում է մրցաշարի բնականոն ընթացքը։ Կարծում եմ, որ սա մեծ իրադարձություն է, ամեն դեպքում, մարդկանց տրամադրությունը լավ է, և ասում են, որ շատ ուրախ են, որ նման մրցաշար է մեկնարկում Հայաստանում, և մենք դեռ ամենամյա կդարձնենք այս մրցաշարը, որը Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր  իմիջային նշանակություն ունի։ Երևի տեղյակ եք, որ Հայաստանի թիմն էլ մասնակցում է մրցաշարին»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ մեծ հաճույքով գնացել է՝ հետևելու մրցաշարի եզրափակիչ հատվածին։

Tour of Armenia մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակից և կեզրափակվի սեպտեմբերի 13-ին՝  մայրաքաղաք Երևանում։

Հայերեն Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել