Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է Հայաստանում 2026 թվականին առաջին անգամ անցկացվող Tour of Armania միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարը դարձնել ամենամյա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
«Tour of Armania-ի վերջին՝ երևանյան փուլի մեկնարկը տրված է, արդեն մեկ շրջան անցել են, հիմա երկրորդ շրջանն են անցնելու, մեր ոստիկանությունն ապահովում է մրցաշարի բնականոն ընթացքը։ Կարծում եմ, որ սա մեծ իրադարձություն է, ամեն դեպքում, մարդկանց տրամադրությունը լավ է, և ասում են, որ շատ ուրախ են, որ նման մրցաշար է մեկնարկում Հայաստանում, և մենք դեռ ամենամյա կդարձնենք այս մրցաշարը, որը Երևանի և Հայաստանի համար շատ կարևոր իմիջային նշանակություն ունի։ Երևի տեղյակ եք, որ Հայաստանի թիմն էլ մասնակցում է մրցաշարին»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ մեծ հաճույքով գնացել է՝ հետևելու մրցաշարի եզրափակիչ հատվածին։
Tour of Armenia մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակից և կեզրափակվի սեպտեմբերի 13-ին՝ մայրաքաղաք Երևանում։