Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման ենթադրյալ յոթ անդամներին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

Նրանք մեղադրվում են Բեռլինում և Վիեննայում ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեջ, որոնք պետք է համընկնեին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իրականացված ահաբեկչական հարձակման երկրորդ տարելիցի հետ։

Ըստ քննիչների՝ Գերմանիայի և Ավստրիայի մայրաքաղաքներում այդ օրը ծրագրվում էին հարձակումներ՝ ուղղված իսրայելցի ներկայացուցիչների, հրեա քաղաքացիների կամ իսրայելամետ հայացքներ ունեցող անձանց դեմ։ 

Ահաբեկիչների ծրագրերը կանխվել են նախատեսված հարձակումներից ընդամենը օրեր առաջ։ Առաջին երեք կասկածյալները ձերբակալվել են Բեռլինում 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։ Տեղեկությունների համաձայն՝ այդ պահին խումբն արդեն կուտակել էր զինանոց, որը բաղկացած էր ինքնաձիգներից, 13 ատրճանակներից և ավելի քան 700 փամփուշտներից։

Միաժամանակ Լոնդոնում ձերբակալվեց ևս մեկ կասկածյալ. վերջինիս նկատմամբ առանձին դատական ​​վարույթ է ընթանում։ Մյուս ձերբակալություններն իրականացվել են Դանիայում, Կիպրոսում և Բեռլինում։

ՀԱՄԱՍ-ը, որը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հերքել է իր կապը ձերբակալված անձանց հետ։

 

 

 

Հայերեն

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը