Զելենսկին Քարնիի հետ հանդիպման նպատակով ժամանել է Կանադա

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 9-ի երեկոյան ժամանել է կանադական Կալգարի, որտեղ հանդիպելու է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է կանադական Global News լրատվական գործակալությունը։

Սեպտեմբերի 10-ի առավոտյան նախատեսված հանդիպումից հետո Զելենսկին ելույթ կունենա մոտակա Բանֆ լեռնային առողջարանային քաղաքում կայանալիք կառավարության նիստում։

Քարնին հայտնել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ պաշտպանական, տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացումը։

«Կանադան շարունակում է անսասանորեն հավատարիմ մնալ Ուկրաինայի պաշտպանության, վերականգնման և վերակառուցմանն աջակցելու իր հանձնառությանը»,- հայտարարել է Քարնին։

Զելենսկին և նրա կինը՝ Օլենա Զելենսկան, նախատեսում են այցելել նաև Տորոնտո և Նորթ Բեյ քաղաքները՝ նախքան սեպտեմբերի 11-ին Կանադայից մեկնելը։

Սա այս տարի Զելենսկիի առաջին այցն է Կանադա։

Կանադայի վարչապետ Քարնին Կիև էր այցելել 2025 թվականի օգոստոսին, իսկ նրա նախորդը՝ Ջասթին Թրյուդոն, 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի մեկնարկից հետո ամեն տարի այցելել էր Ուկրաինա։

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը