ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է իրանական լցանավերին ԱՄՆ-ի հարվածները՝ նշելով, որ երկրի զինված ուժերն իրագործել են ինքնապաշտպանության իրենց իրավունքը՝ հարվածելով ամերիկյան ռազմակայաններին և նավերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Գերատեսչությունը նաև նշում է, որ Պարսից ծոցում և Օմանի ծոցում իրանական նավերին ԱՄՆ զինված ուժերի վերջին հարվածները Վաշինգտոնի ռազմական ագրեսիայի, ծովային շրջափակման և տնտեսական պատերազմի շարունակությունն են և իրենցից ներկայացնում են ՄԱԿ-ի կանոնակարգի և միջազգային օրենքի ակնհայտ խախտում։

«ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններն իրանական առևտրային նավերի դեմ իրենցից ներկայացնում են ոչ միայն լարվածության վտանգավոր սրում տարածաշրջանում, այլև ուղղակի սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», - նշված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը շեշտում է, որ Իրանի հարվածները Հորդանանում ամերիկյան ռազմաբազային և ամերիկյան նավերին եղել են պաշտպանական։

Սեպտեմբերի 9-ի գիշերն Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը հաղորդել է Պարսից ծոցում իրանական երեք քաղաքացիական նավերին ԱՄՆ-ի հարվածների մասին: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ լցանավ: Ի պատասխան՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել, որոնց թվում, ըստ իրանական կողմի, եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հերքել է իր երկու ռազմանավերին հարվածների մասին Իրանի պնդումները։

Իրան

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Հայերեն Русский