Իրան

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պնդումները, թե իրանական ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գործող ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչ նավի, իրականությանը չեն համապատասխանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանատարությունը X-ում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ամերիկյան «ոչ մի ռազմանավ հարվածի տակ չի հայտնվել, ԻՀՊԿ-ի հարձակման բոլոր փորձերը  ձախողվել են»։

Կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամերիկյան ուժերը «հաջողությամբ ոչնչացրել են իրանական 10 լցանավ», որոնք ԻՀՊԿ-ին ֆինանսավորող «բազմամիլիարդանոց ստվերային ցանցի մասն էին կազմում»։

Գիշերը կողմերը կրկին հարվածներ են փոխանակել։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել, որոնց թվում եղել է ամերիկյան ռազմածովային ուժերի երկու նավ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում