Քաղաքականություն

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Մարիա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց թիմին՝ իր թեկնածությունն առաջադրելու համար։

Նա իր ելույթում մի շարք շեշտադրումներ կատարեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Մասնավորապես, նա անդրադարձավ Արտաքին գործերի նախարարության անվան փոփոխությանը։ Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Մարիա Կարապետյանն ասաց, որ նախարարության անվան փոփոխությունը պետք է արտացոլվի նաև խորհրդարանական գործունեության մեջ։

«Նախարարության անվանման փոփոխությունը ուղերձ է առ այն, որ Հայաստանի միջազգային հարաբերությունները պետք է ավելի անմիջականորեն ծառայեն մեր երկրի տնտեսական զարգացմանը և քաղաքացիների բարեկեցությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում