Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Իսրայելի իշխանություններին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում՝ մատնանշելով մարտական գործողությունների պատճառով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գուտերեշի գրասենյակի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնում  Լիբանանի հարավում, առանձնապես Նաբատիեի շրջանում Իսրայելի ռազմական գործողությունների սրման կապակցությամբ: Նա դատապարտում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի  թվի աճը…. Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները», - նշվում է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգված է հիվանդանոցներին, բուժաշխատողներին և հանրային ինստիտուտներին իսրայելական հարվածների, ինչպես նաև հումանիտար օգնության մուտքի սահմանափակումների առնչությամբ։

Ավելի վաղ Լիբանանի բանակի հրամանատարությունը զորքերին հրաման է տվել ուժեղացնել պարեկությունը Նաբատիեի նահանգի բնակավայրերում՝ Իսրայելի ռմբակոծություններից հետո:

Սեպտեմբերի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը չեն հեռանա Լիբանանից այնքան ժամանակ, մինչև շիաների «Հեզբոլլահ» շարժման կազմավորումները չզինաթափվեն:

Հայերեն Русский

Շատ մոտ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները լիարժեք բացելու քայլին․ Փաշինյան

Եվրամիության հետ հարաբերություններում մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում. Փաշինյան

Վարչապետի գնահատմամբ՝ Բաքվում հայ գերիների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան բանակցությունների համար

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում