Քաղաքականություն

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ։

«Իմ գրեթե ողջ կարիերան անցել է ֆինանսական ոլորտում։ Իմ հետաքրքրությունը՝ լինել այս հանձնաժողովում, բավականին մեծ է։ Կարծում եմ՝ ՀՀ ֆինանսական համակարգը պետք է պատասխանի Կառավարության կողմից ընդունված տնտեսական դոկտրինում արձանագրված տնտեսական զարգացումներին։ Լինելով հանձնաժողովի փոխնախագահ՝ կկատարեմ բոլոր այն պարտականությունները և իմ իրավասությունների շրջանակում կգործեմ, որոնք ամրագրված են ԱԺ կանոնակարգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Ծովինար Վարդանյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։ Հանձնաժողովի նախագահը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն է։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում