Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրել է սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտում կատարված վճարումների վիճակագրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանուկյանը վճարումների վիճակագրությունը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ;

«Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Երևանի տրոլեյբուսներում արձանագրվել է 209 հազար 112 վավերացում, Մետրոպոլիտենում՝ 621 հազար 51, ավտոբուսներում՝ 2 միլիոն 766 հազար 415, ընդամենը՝ 3 միլիոն 596 հազար 578։ Այստեղ շուրջ 15 տոկոս բնական աճ կա՝ պայմանավորված ուսումնական սեզոնի սկզբով»,- ասել է Մանուկյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրել է, որ հանրային տրանսպորտում վավերացումների ներկայացված թվերը ռեկորդային են, ինչը նշանակում է, որ հանրային տրանսպորտից ավելի շատ մարդ է օգտվում։

«Նաև արձանագրենք, որ այն գործիքակազմը, որ կիրառվեց ապրիլից, էականորեն փոխեց իրաիվճակը վալիդացիաների տեսանկյունից։ Որքան էլ սկզբում դա քննադատվում էր, կարծում եմ, որ հիմա մենք հստակ տեսնում ենք դրա արդյունքները։ Իսկ արդյունքները հետևյալի մասին են՝ բոլոր այս վճարումները ծառայում են Երևանում հանրային տրանսպորտի բարելավմանը։ Իրականում ֆինանսական այս մեծ բեռը, որը քաղաքապետարանը նախորդ տարի հիմնականում իր ուսերին էր կրում, հիմա էականորեն մեղմվել է։ Այո, մենք շարունակում ենքէ սուբսիդավորել հանրային տրանսպորտը, բայց նաև կարգի ենք բերել վալիդացիաների խնդիրը, և բացարձակապես անտարբեր չվճարումների գործելաոճն այլևս չունենք։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է»,- ասել է Ավինյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ապրիլից հանրային տրանսպորտում ակտիվորեն ստուգում էին՝ արդյոք երթևեկող քաղաքացիները վճարումները կատարել են, թե ոչ։ Այն քաղաքացիները, որոնք չէին վճարել, տուգանվում էին։

Հայերեն English

ՀՀ ԱԺ նախագահն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր

Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար

Մոսկվայում ռետրո տրամվայների շքերթ է անցկացվել

Մոսկվայի «Տապան» թանգարանում տեղի է ունեցել հոգևոր երգեցողության փառատոն

COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 11-ի

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա. ՊԵԿ

Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Դատախազություն