ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ գալոնի դիմաց բարձրանալով մինչև 5,85 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանի հետ հակամարտության սկսվելուց ի վեր դիզելային վառելիքի գինն աճել է ավելի քան 55%-ով։ Goldman Sachs-ի վերլուծաբանների տեղեկատվության համաձայն՝ վերջին կես տարվա ընթացքում «բոլոր հիմնական նավթամթերքների համաշխարհային գներն ավելի շատ են բարձրացել, քան նավթի գները»։

Ըստ հրատարակության տվյալների՝ սեպտեմբերի 4-ին բենզինի միջին գինը մեկ գալոնի դիմաց միջին հաշվով կազմել է 4,15 դոլար՝ գրեթե 40%-ով ավելանալով հակամարտության սկզբից ի վեր, իսկ Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է գրեթե 96 դոլարի՝ արձանագրելով 30% աճ։

Հրապարակման մեջ նշվում է, որ վառելիքի գների աճն սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ հասցրին Իրանին. Թեհրանն ի պատասխան փաստացի արգելափակել է Հորմուզի նեղուցը, որով սովորաբար անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը և դրա հետ կապված նավթամթերքների զգալի մասը։

Ինչպես նշում է NYT-ն, նավթի մատակարարումների հետ կապված խափանումներն ազդել են նաև նավթավերամշակման գործարանների վրա. հրթիռային հարվածները վնասել են Մերձավոր Արևելքի նավթավերամշակման գործարանները, իսկ Ուկրաինան, իր հերթին, հարվածներ է հասցրել մի շարք ռուսական վերամշակման ձեռնարկությունների, ինչի պատճառով Ռուսաստանը նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել մինչև սեպտեմբերի վերջը:

Հայերեն English Русский

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին