Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ՌԴ-ի հետ սահմանը մինչև 2028 թ. վերջը փակ պահելու գաղափարին

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության՝ չարտոնված մուտքի դեմ պայքարի ժամանակավոր միջոցառումների մասին օրենքի գործողությունը մինչև 2028 թ. դեկտեմբերի 31-ը երկարացնելու վերաբերյալ առաջարկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել է Ֆինլանդիայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Օրենքը կոչված է հակազդելու Ֆինլանդիայի վրա ուղղված ճնշմանը, ամրապնդելու սահմանային անվտանգությունը և պատրաստվելու չարտոնված մուտքի առավել լուրջ իրավիճակներին», - ասվում է մամուլի տեղեկագրում։

Ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը հայտարարել է, որ Ֆինլանդիան իր սահմանային անվտանգությունը կապահովի վճռական միջոցներով։

«Սահմանային անվտանգության մասին օրենքի միջոցով մենք սահմանապահ իշխանություններին արդյունավետ գործողությունների ենք պատրաստել չարտոնված մուտքի առավել լուրջ իրավիճակներում», - ասել է նա։

Ըստ Ներքին գործերի  նախարարության՝ Ֆինլանդիայի արևելյան սահմանին չարտոնված մուտքի սպառնալիքը մնում է բարձր։ Սահմանապահ ծառայության տեղեկատվության և գնահատման համաձայն՝ իրավիճակը էականորեն չի փոխվել 2025 թվականից ի վեր, երբ վերջին անգամ երկարաձգվեց օրենքի գործողությունը։

Հայերեն

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26