Ռուսաստան

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն կարգավորման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։

«Այնուամենայնիվ, վերջ ի վերջո և ամենից առաջ, այս խնդիրը պետք է լուծեն հակամարտության մեջ ներքաշված երկրները։ Դրանք Ռուսաստանն ու Ուկրաինան են։ Այս մոտեցումը ճիշտ է», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, ամենից առաջ՝ հատուկ ծառայությունների գծով։

«Թե որքանով են դրանք հանգեցնում հաշտության համաձայնության, այժմ ինձ համար դժվար է ասել՝  նկատի ունենալով այն հայտարարությունները, որոնք վերջերս լսել ենք Ուկրաինայի առաջին դեմքերի կողմից։ Բայց շփումներն իրոք կան, դրանք շարունակվում են ընթացիկ ռեժիմով, նաև ամենից առաջ՝ հատուկ ծառայությունների գծով», - ասել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում