Ռուսաստան

ՌԴ-ում կար գնաճի կտրուկ թռիչքի վտանգ, սակայն այն կանխվել է. Պուտին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կար գնաճի կտրուկ թռիչքի վտանգ, սակայն այն կանխվել է. Պուտին

Ռուսաստանում գնաճի նվազեցման նպատակն իրագործվում է. Կենտրոնական բանկին և կառավարությանը հաջողվել է թույլ չտալ գնաճի կտրուկ թռիչք, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ամենակարևորը պետական ​​ներդրումները, պետական ​​միջոցները չեն, այլ մասնավոր ներդրումները։ Պետության խնդիրն է ստեղծել պայմաններ այդ ներդրումների համար։ Վերջերս մեզ մոտ ներդրումներն իրոք նվազել են մի ամբողջ շարք պատճառներով, այդ թվում նաև առաջին հերթին կարգավորող մարմնի՝ Կենտրոնական բանկի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միտումնավոր քաղաքականության պատճառով», - նշել է ՌԴ նախագահը։

«Նպատակը գնաճի զսպումն է։ Մենք չէինք կարող թույլ տալ կտրուկ թռիչք, նման սպառնալիք կար», - հավելել է Պուտինը:

Նա նշել է, որ այժմ Ռուսաստանում գնաճը տարեկան արտահայտությամբ կազմում է 6,3%։

«Կարևոր է չգերսառեցնել տնտեսությունը. մենք դա հիանալի հասկանում ենք», - ասել է նա։

Ըստ «Կոմերսանտ» պարբերականի՝ ՌԴ Կենտրոնական բանկի նոր կանխատեսման համաձայն՝ տարեկան գնաճի մակարդակը 2026 թվականի վերջին կկազմի 6,6%, ոչ թե 6,2%, ինչպես ավելի վաղ կանխատեսվել էր։ Կարգավորող մարմինը նշել է գների աճի բարձր տեմպի պահպանումը և ռուբլու փոխարժեքի դեֆլյացիոն ազդեցության թուլացումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում