ՌԴ-ն ցանկանում է ոչ թե սառեցնել, այլ դադարեցնել  Ուկրաինայի հետ հակամարտությունը. Պուտին

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ի երեկոյան Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հարցուպատասխանի սղագրությունը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մենք ցանկանում ենք ոչ թե ​​սառեցնել, այլ վերջ դնել պատերազմին և երկարատև, բացարձակ խաղաղության հասնել և՛ Ուկրաինայում, և՛ Եվրոպայում։ Եվ մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դա անել», - ասել է Պուտինը ՝ պատասխանելով Ղազախստանի նախագահի՝ շփման գծում հակամարտությունը սառեցնելու առաջարկի վերաբերյալ հարցին։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի գործընկերներից ոչ ոք ճնշում չի գործադրում։

«Մեր ընկերների դիրքորոշումն այն է, որ բոլորը կողմ են այս հակամարտության հնարավորինս արագ ավարտին և ցանկալի է՝ խաղաղ ճանապարհով։ Մենք գիտենք այդ դիրքորոշումը, մենք շատ ենք հարգում այն, այն անկեղծ է, և մարդիկ մտածում են, թե ինչպես բարելավել իրադրությունը։ Ոչ ոք մեզ վրա ոչ կոռեկտ որևէ ճնշում չի գործադրում», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող իր հարվածներով կրիտիկական վնաս հասցնել Ռուսաստանին: Նա հավելել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ, այդ թվում՝ բրիտանականները, եթե դրանք այնտեղ կան, ՌԴ զինված ուժերի օրինական թիրախ են։

«Ես կարող եմ ևս մեկ անգամ հաստատել՝ Ուկրաինայում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ մեր օրինական թիրախն է՝ բրիտանականները, ցանկացածը», - ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք «Բրիտանիայի տարածքում գտնվող բրիտանական ռազմարդյունաբերական օբյեկտները» կարող են դառնալ ռազմական թիրախներ, Պուտինը պատասխանել է. «Դա գաղտնիք է, ռազմական գաղտնիք»։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին