Պերուն խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

1 րոպեի ընթերցում

Պերուի կառավարությունը որոշել է խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը` մեղադրելով Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելքում «հակամարտությունները սրելու» համար:

«Պերուի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - ասվում է հայտարարության մեջ:

Գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ քայլը կապված է, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության, Հորմուզի նեղուցում Իրանի գործողությունների, միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակման, «խաղաղ ցույցերի ճնշման, մամուլի ազատության սահմանափակումների, կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության, քաղաքական ընդդիմադիրների ճնշման հետ»։

Պերուի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու որոշումը չի հանգեցնի հյուպատոսական հարաբերությունների խզման:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում