Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ինչպես գիտեք, մենք օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն հանդիպելու, շփվելու և խորհրդակցելու համար։ Ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով ՝ համաձայն Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի տառին և ոգուն», - ասել է ՌԴ նախագահը։

Նա նշել է, որ Ռուսաստանը հիացած է իրանցի ժողովրդի քաջությամբ ու տոկունությամբ՝ իր ազգային շահերը պաշտպանելու գործում։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը և Իրանը պահպանում են առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկան՝ չնայած Իսլամական Հանրապետությունում ռազմաքաղաքական իրավիճակին։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Իսլամական Հանրապետության հետ հումանիտար ոլորտում համագործակցության ընդլայնմանը։

Փեզեշքիանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են, և դա օգնում է Իսլամական Հանրապետությանը դիմադրել Միացյալ Նահանգներին։

«Մեր հարաբերությունները ռազմավարական են…. Մենք վստահ ենք, որ այս կերպ կարող ենք դիմադրել ԱՄՆ-ին և նրանց կողմից մեր դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցներին», - ասել է նա։

Իրանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իսլամական Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար։

Հայերեն English فارسی Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան