Փեզեշքիանը Մոդիի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստեղծված իրավիճակին

3 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և «Շանհայ Պլյուս» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղրղզստան կատարած իր այցի շրջանակում հանդիպել և բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով Իրանի և Հնդկաստանի միջև համագործակցության ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Փեզեշքիանը նշել է, որ կառավարության գործունեության սկզբից ի վեր Իրանի ջանքերը հիմնված են եղել խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև երկխոսության և բանակցությունների միջոցով խնդիրների լուծման վրա։

«Դժբախտաբար, դիվանագիտական ​​մեխանիզմներն օգտագործելու փոխարեն, ԱՄՆ պաշտոնյաներն ընտրել են պատերազմի, անապահովության և ուժի միջոցով իրենց կամքը պարտադրելու ճանապարհը», - նշել է նա։

Ընդգծելով, որ Իրանը երբեք չի ողջունում պատերազմը՝ նախագահը շեշտել է, որ իրենք պարտավոր են պաշտպանել մարդկանց վտանգից և անապահովությունից և հարթել ճանապարհ՝ խաղաղության, անդորրի և անվտանգության հասնելու համար։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը հավատարիմ է մնացել համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններին, սակայն, ցավոք, ամերիկյան կողմը չի կատարել իր պարտավորությունները։

«Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք փորձել հասնել համաձայնության, փոխըմբռնման ուղուն և կարծում ենք, որ պատերազմի շարունակությունը ո՛չ մեր, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ մարդկության շահերից չի բխում», - ասել է նա։

«Մենք հավատում ենք, որ առկա խնդիրների լուծումը երկխոսությունն ու համագործակցությունն է, և պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ կանխելու անապահովության և հակամարտությունների տարածումը», - հավելել է Փեզեշքիանը։

Նա նաև նշել է, որ բանականությունը և տրամաբանությունն իրենց հուշում են խուսափել պատերազմից, սակայն ԱՄՆ-ում ոմանք իրենց շահերը տեսնում են հակամարտության երկարաձգման մեջ։ Իրանի նախագահը հավելել է, որ Թեհրանը ձգտում է խաղաղության, անվտանգության, սակայն ԱՄՆ-ն մի կողմ է դրել դիվանագիտական ​​ընթացակարգերը՝ պատերազմական ուղի ընտրելու համար։

Անդրադառնալով խաղաղության և անվտանգության ոլորտի հարցերի վերաբերյալ Իրանի նախագահի արդյունավետ փորձին և տեսակետներին՝ Մոդին հույս է հայտնել, որ Փեզեշքիանի անմնացորդ և անզիջում ջանքերն, ի վերջո, կհանգեցնեն ցանկալի արդյունքների, նշում է Mehr-ը։

Հայերեն English فارسی ქართული Русский

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Տաջիկստանի նախագահը ժամանեց Հայաստան

Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին