Հայաստան

2026 թվականի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ Փրկարար ծառայություն

1 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի և պատահարների ընդհանուր թիվը նվազել է․ Փրկարար ծառայություն

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ամփոփել է Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների՝ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են հրամանատարաշտաբային, շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև սեմինար-պարապմունքներ, վարժանքներ և իրազեկման միջոցառումներ։ Դրանք ուղղված են եղել քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ բնակչության իրազեկվածության, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածության բարձրացմանը։

Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ շարունակվել է արդյունավետ համագործակցությունը տեղական և միջազգային գործընկեր կառույցների հետ։ Հեղեղների առաջացման ռիսկերի նվազեցման և հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են գետերի հուների և հեղեղատարների մաքրման աշխատանքներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում