Հորդառատ անձրև Երևանում․ փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված ավտոմեքենաները
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 30-ին ահազանգեր են ստացվել մայրաքաղաքում հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների, էլեկտրական լարերի կարճ միացման։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով ճանապարհներից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, միևնույն ժամանակ դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները։