Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Ժամը 20։16-ից սկսած՝ Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։
Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։