Գյումրիում մեկնարկել է «HAY-AT JAZZ. հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում օգոստոսի 28-ին մեկնարկեց «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փառատոնի բացումն ազդարարեցին Citizen-ն ու Vahagn Hayrapetyan Trio-ն՝ հավաքվածներին պարգևելով անմոռանալի երաժշտական պահեր: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ջազի բազմաթիվ սիրահարներ:

Փառատոնի բացմանը Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը նշեց, որ արդեն ավանդույթ դարձած այս նախաձեռնությունն անցկացվում է  յոթերորդ անգամ:

«Չորս օր շարունակ Գյումրիի պատմական և մշակութայինջավայրում կհնչի ջազ՝ ստեղծելով երաժշտության, քաղաքի և մշակութային ժառանգության յուրահատուկ երկխոսություն»,-ընդգծեց Լիլիթ Թովմասյանը:

Փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Այ լինկ» գաղափարների բաց հարթակ կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Փառատոնի շրջանակներում մինչև օգոստոսի 31-ը ջազային համերգներ կանցկացվեն Գյումրիի մյուս թանգարանների բակերում: Մասնավորապես, օգոստոսի 29-ին, ժամը 17։00-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում հանդես կգա Yerevan Calling խումբը:

Օգոստոսի 30-ին, ժամը 17։00-ին Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի բակում իրենց արվեստը կներկայացնեն Սոնա Գյուլխասյանը և The Rafayel Petrossian Trio-ն:

Փառատոնի փակումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 17։00-ին Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում, որտեղ հանդիսատեսին կուրախացնի Only Music խումբը: Հարկ է նշել, որ բոլոր համերգների մուտքն ազատ է:

«4 օր, 4 համերգ՝ Գյումրիի թանգարանների բակերում» խորագրով նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել էր 2017 թվականին։ Փառատոնի գլխավոր առանձնահատկությունն ու յուրահատկությունն այն էր, որ ջազային համերգներն անցկացվեցին բացառապես Գյումրիի թանգարանների և մշակութային հաստատությունների բակերում՝ հինավուրց քաղաքը վերածելով յուրօրինակ բացօթյա համերգային հարթակի:

Հայերեն

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում