Դպրոցական դասագրքերի համար ծնողները 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան
1 րոպեի ընթերցում
Համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում ծնողները դպրոցական դասագրքերի համար 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան: Հնարավորությունից կարող են օգտվել ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ տարրական դասարանների աշակերտների համար դասագրքերն ամբողջությամբ անվճար տրամադրվում են պետության կողմից։
«Նշեմ որ սոցիալական կրեդիտի այս ծրագիրը բերել է նրան, որ, ըստ էության, 5-րդ և 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ և կարելի է ասել, որ դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Հավելեմ, որ դասագրքերի գնման ոլորտում կարգի և մրցակցային քաղաքականության փոփոխությունից հետո դրանց արժեքը միջինը նվազել է 26 տոկոսով։ Մնացած դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազել է ավելի քան 66 տոկոսով»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը ծնողներին կոչ արեց չմոռանալ մասնակցել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, քանի որ դրա միջոցով նրանք կարող են հետ ստանալ դասագրքերի համար վճարված գումարը։